ԱՄՆ սենատի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ պաշտոնատար անձանց

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինը և Դամյան Մերֆին հայաստանյան այցի ընթացքում հանդիպեցին ՀՀ պաշտոնատար անձանց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԱՄՆ կառավարության կրթական ծրագրերի շրջանավարտների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ գործակցություն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը։