Եթե Զելենսկին Պուտինի հետ համաձայնագիր չստորագրի, ապա, ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Լուկաշենկո

Եթե Զելենսկին Պուտինի հետ համաձայնագիր չստորագրի, ապա, ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հավատում է Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մոտալուտ ավարտին. եթե Կիևը համաձայնագիր չստորագրի Մոսկվայի հետ, ապա նրանք ստիպված կլինեն կապիտուլյացիայի ակտ ստորագրել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես համոզված եմ, որ մոտ ապագայում այս հակամարտությունը՝ Ռուսաստանի գործողությունը, կավարտվի խաղաղությամբ»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Վերջինս կարծիք է հայտնել, որ եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնգիր չկնքի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա ստիպված կլինի կապիտուլյացիայի ակտ ստորագրել։