Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի հետ։ Հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին նախագահի մահվան կապակցությամբ։
Երկուստեք ընդգծվել է ռուս-իրանական համապարփակ փոխգործակցության հետագա հետևողական ամրապնդման իրենց փոխադարձ հանձնառությունը։