Անուշ Քլոյանի՝ Երևանի ավագանու անդամի մանդատը տրվեց Արևիկ Ավետիսյանին

Անուշ Քլոյանի՝ Երևանի ավագանու անդամի մանդատը տրվեց Արևիկ Ավետիսյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին: