Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում կօգնի դդմի սերմը․ ու՞մ է հակացուցված

Դդմի սերմերը հարուստ են առողջ ճարպաթթուներով, ինչպիսիք են օմեգա-3-ը և օմեգա-6-ը, որոնք նպաստում են սրտի առողջությանը, բարելավում են ուղեղի և իմունային համակարգի աշխատանքը:
Օգնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքին
Բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ դդումի սերմերը նորմալացնում են աղիների աշխատանքը: Դրանց օգտագործումը կարող է նաև թեթևացնել սրտխառնոցը, որը կապված են ծովային հիվանդության կամ տոքսիկոզի հետ: Հարկ է նշել, որ այս սերմերը հիանալի բնական լուծողական են և խորհուրդ են տրվում հաճախակի փորկապությամբ տառապող մարդկանց։
Բարելավում է շագանակագեղձի առողջությունը
Տղամարդկանց մոտ շագանակագեղձի բնականոն գործունեության համար օրգանիզմը ցինկ է պահանջում: Բավականաչափ ցինկ ստանալու համար անհրաժեշտ է օրական ընդամենը 50 գ դդմի սերմեր ուտել։ Այս տարրի պակասը հանգեցնում է շագանակագեղձի բորբոքային պրոցեսների զարգացման վտանգի։
Կանխարգելում է քաղցկեղը
Իսպանացի գիտնականների կողմից արված հետազոտությունները փաստում են, որ դդումի սերմերը պարունակում են այնպիսի տարրեր, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ: Մեկ այլ հետազոտություն, որն արվել էր գերմանացիների կողմից, հաստատել է, որ այն կանայք ովքեր ցիկլի դադար են նկատել և կանոնավոր կերպով դդումի սերմեր են կերել, 23%-ով նվազեցրել են կրծքագեղձի քացկեղի ռիսկը:
Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդումի սերմերը կարող են նվազեցնել վատ խոլեստերինը 13%-ով, իսկ ընդհանուր խոլեստերինը՝ 10%-ով: Դրանք նաև կանխարգելում են անոթների խցանման, սրտանոթային հիվանդութունների, կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը:
Պաշտպանում են շաքարախտից
Դդումի սերմերը հարուստ են առողջարար չհագեցված ճարպաթթուներով, որոնք հրաշալի կերպով կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Շատ մասնագետներ շաքարախտ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս կանոնավոր կեպով օգտագործել դդումի սերմերը:
Օգտակար է ավելորդ քաշից ազատվելու համար
Դդումի սերմերը հարուստ են մանրաթելերով և պրոտեիններով, որոնք չափազանց անհրաժեշտ են ավելորդ քաշը կորցնելու համար: 30 գրամ դդումի սերմերը պարունակում են 5 գրամ պրոտեիններ, որոնք ամբողջ օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են հաղորդում: Այնուամենայնիվ, չափավոր քանակությամբ օգտագործեք սերմերը, քանի որ մեկ բաժակ սերմը պարունակում է 285 կալորիա:
Խորհուրդ չի տրվում դդումի սերմեր ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման, ինչպես նաև աղիքային խանգարման տարբեր ձևերի ժամանակ, գաստրիտի, կոլիտի կամ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի բուժման ժամանակ։
Բացի այդ, դդմի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ և ճարպեր։ Ուստի դրանք պետք է չափավոր ուտել։