Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը. Տիգրան Աբրահամյան

Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ։
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը։
Այն պատճառաբանություններով, իսկ իրականում՝ հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»,- գրել է նա։