Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյան կառաջարկեր Վարշավայի գետտոյում հրեաներին «ինտեգրվել» նացիստների հետ

Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյան կառաջարկեր Վարշավայի գետտոյում  հրեաներին «ինտեգրվել»  նացիստների հետ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

««Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ այսօր հնչել են ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ գլխատված թագուհի Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։

Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյան, եթե հնարավորություն ունենար, կառաջարկեր Վարշավայի գետտոյում հալածվող հրեաներին «ինտեգրվել» նրանց շրջապատող նացիստների հետ»։

Ավելի վաղ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կոշտ արձագանքել էր Կլաարին՝ ասելով, որ վերջինս ազնիվ չէ։