ՀԱՊԿ միացյալ շտաբի նոր պետ է նշանակվել

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը: Գեներալ Սերդյուկովն այդ պաշտոնում կփոխարինի Անատոլի Սիդորովին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ շտաբի նոր պետը նախկինում ղեկավարել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը։
2022 թվականի հունվարին նա Ղազախստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ նշանակվել էր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար։