Շրջանավարտների առնվազն 90%-ն իրենց մասնագիտությամբ պիտի աշխատեն

Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենք է մշակվել։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մեր ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտների միայն 41 տոկոսն է կարծում, որ տեսական գիտելիքներն իրենց աշխատանքի պահանջներին համապատասխանում են։

«Մինչդեռ մենք թիրախ ունենք, որ շրջանավարտների առնվազն 90%-ն իրենց մասնագիտությամբ աշխատեն»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։