Դանակով տղամարդը ներխուժել է սուպերմարկետ և սկսել հարձակվել հաճախորդների վրա (տեսանյութ)

Խանտի-Մանսի ինքնավար օկրուգում դանակով տղամարդը ներխուժել է սուպերմարկետ և սկսել հարձակվել հաճախորդների վրա։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։
Ըստ SHOT-ի՝ անպատշաճ անձը նախ ավիրել է ալկոհոլով վաճառասեղանները «Պյատերոչկայում», որը Ռադուժնի քաղաքի «Պոդսոլնուխ» առևտրի կենտրոնում է։ Ականատեսների վկայությամբ՝ նա թմրանյութի ազդեցության տակ եղել և դանակ է թափահարել։ Նրան հաջողվել է դանակով հարվածել հաճախորդներից մեկի ձեռքին։ Այնուհետև հարձակվողը նստել է հատակին և սկսել բղավել։
Մոտակայքում պատահաբար հայտնված ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարողացել են բերման ենթարկել բռնություն գործադրող տղամարդուն։ Նա դիմադրել է, սակայն, կարողացել են նրան ձեռնաշղթաներ հագցնել ու տանել բաժին։
Տեսանյութն այստեղ։