ԱՄՆ-ը գաղտնազերծել է Ջոն Քենեդիի uպանության որոշ փաստաթղթեր (լուսանկար)

ԱՄՆ-ը գաղտնազերծել է Ջոն Քենեդիի uպանության որոշ փաստաթղթեր (լուսանկար)

Վաշինգտոնը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը վերաբերող փաստաթղթերը։ Այս մասին հետեւում է ԱՄՆ Ազգային արխիվի կայքում մարտի 18-ին հրապարակված հաղորդագրությունից։

Նշվում է, որ փաստաթղթերի հրապարակումն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի մարտի 17-ի հրահանգին համապատասխան։ 1963 թվականի նոյեմբերին Տեխասում Քենեդիի սպանության մասին նախկինում գաղտնի տեղեկությունները հրապարակայնորեն հասանելի դարձնելով՝ Թրամփը կատարել է իր նախընտրական խոստումներից մեկը։

Էլեկտրոնային ձևով փաստաթղթերի առաջին խմբաքանակն արդեն հասանելի է Ազգային արխիվի կայքում: Սպասվում է, որ կհրապարակվեն ավելի քան 80 հազար փաստաթղթեր, որոնք նախապես ուսումնասիրվել են ԱՄՆ արդարադատության նախարարության իրավաբանների կողմից։

 


▪️ԿՀՎ-ն փորձել է կանխել մահափորձի նախապատրաստման գործում ԽՍՀՄ-ի դերի մասին փաստաթղթի գաղտնազերծումը;
▪️Փաստաթուղթը հիմնված է Ավստրալիայում ԱՄՆ դեսպանատանն ուղղված զանգի վրա։ Զանգահարողը ներկայացրել է իրեն որպես խորհրդային դեսպանատան լեհ վարորդ և հայտարարել, որ «Խորհրդային կառավարությունը ֆինանսավորել է Քենեդու մահափորձը»;
▪️ԽՍՀՄ-ը սպանության համար սահմանել է $100,000 պարգեւ;
▪️Ավստրալիայի իշխանությունները զանգահարողին բնութագրել են որպես «հոգեպես անկայուն», սակայն չեն կարողացել պարզել նրա ինքնությունը;
▪️Չնայած դրան, ԿՀՎ-ն և Ավստրալիան դեմ են արտահայտվել փաստաթղթի հրապարակմանը 1968 թվականին։