Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժման դեպքերով հարցաքննվել են ավելի քան 4 հազար վկաներ

Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժման դեպքերով հարցաքննվել են ավելի քան 4 հազար վկաներ

«Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման դեպքերի հետաքննության շրջանակներում 2021-22 թթ. հարցաքննվել են ավելի քան 4 հազար վկաներ և տուժողներ, նշանակվել է ավելի քան 500 փորձաքննություն»,- այդ մասին Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում հայտնել է ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանը։

Քննչական կոմիտեն հետաքննում է նաև Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զինծառայողների անհատական գործողությունները։ Հարուցվել է 27 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 17 զինծառայողի, որից վեցը ձերբակալվել են։