Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի հարցով կշարունակվեն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի հարցով կշարունակվեն

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի՝ փետրվարի 25-ին։ Այս մասին հայտնել է գերմանական Zeit թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ։

Ըստ Zeit-ի աղբյուրների՝ սա անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման շարունակությունն է։

Ռիադում բանակցությունները տեղի են ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վաշինգտոն կատարած այցից մեկ օր անց։ Նա ասել է, որ Ուկրաինայում հրադադարի կարելի է հասնել շաբաթների ընթացքում, և որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսությունը վերականգնելու համար «կան հիմնավոր պատճառներ»։

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ փորձագիտական մակարդակով, ավելի ուշ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Թարմացված 14:35-ին
Այսօր Էր Ռիադում ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվում, ավելի ուշ հաղորդել է ռուսական կողմը։