«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը կվաճառվեն. ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել համաձայնություն տալ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ին իր բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու մասին։

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել էր հանձնաժողով, որպեսզի թույլտվություն ստանա վաճառել իր բաժնետոմսերը Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությանը։

Գնումն իրականացվելու է Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունից։ 

Գործարքի կնքումից հետո «ՄՏՍ Հայաստան»-ը չի լինի ՄՏՍ խմբի մասնակից։ «Նկատի ունենալով, որ Ընկերությունը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (Ռուսաստանի Դաշնություն), նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»,- նշվում է որոշման մեջ։