Արաբական երկրներում և քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են (տեսանյութ)

Արաբական երկրներում և քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Գազայի հատվածում հիվանդանոցի վրա իսրայելական հարվածից հետո:
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել իսլամական աշխարհին ցույցի դուրս գալ բոլոր երկրներում Իսրայելի դեսպանատների առջեւ։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ասել է, որ «Իսլամական ջիհադը» պատասխանատու է հիվանդանոցին վրա հրթիռի արձակման համար: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հրկիզել են Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության շենքը եւ փորձում են ներս մտնել, իսկ պաղեստինյան Ջենինում իսրայելական բանակը կրակ է բացել ցուցարարների վրա։ Մարդիկ փողոց են դուրս եկել նաև Եգիպտոսի, Թունիսի, Սիրիայի, Լիբանանի, Եմենի և Իրանի տարբեր քաղաքներում։ ԱՀԿ-ն նույնպես դատապարտել է հիվանդանոցի վրա հարձակումը և կոչ արել ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։
Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ բաց նիստ են հրավիրել։
Տեսանյութն՝ այստեղ