Դիրքերից մոտ կես ժամ կրակի ձայներ էին լսվում, հիմա խաղաղ է․ Ներքին հանդի գյուղապետ

Դիրքերից մոտ կես ժամ կրակի ձայներ էին լսվում, հիմա խաղաղ է․ Ներքին հանդի գյուղապետ

Գյուղի ուղղությամբ չեն կրակել, դիրքերից մոտ կես ժամ կրակի ձայներ էին լսվում։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Կապանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար  Խաչատուր Բաղդասարյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Այս պահին խաղաղ է, կրակոց չկա։ Վիրավորի կամ զոհի մասին տեղեկություն հիմա չունենք»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան