Google-ը աշխատանքից կհեռացնի անարդյունավետ աշխատող 10,000 աշխատակցի

Google-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի, որոնք, ըստ ընկերության, բավարար արդյունավետությամբ չեն աշխատում. գրում է businesstoday.in-ը։
Այս քայլով Google-ը նույնպես կընդգրկվի ՏՏ հսկաների ցանկում, որոնք զանգվածային կրճատումներ են կատարում։
Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պահանջարկի աճի պատճառով, Google-ը, ինչպես և շատ այլ ընկերություններ, զգալիորեն ավելացրել էր իր աշխատողների քանակը։ Սակայն դա հանգեցրեց նաև գործառնական ծախսերի։