Քաղցկեղի առաջին ախտանշանները. ինչ նշաններ չի կարելի անտեսել

Անընդհատ կապի մեջ լինելով ձեր մարմնի հետ՝ կսկսեք ավելի լավ հասկանալ օրգանիզմի ուղարկած նախանշանները, ինչը շատ կարևոր է առողջության պահպանման համար: Հիվանդության նախանշաններն անտեսելը հեշտ է, հատկապես, եթե զբաղված եք աշխատանքի վայրում կամ ընտանեկան հարցերով: Այնուամենայնիվ, գոյություն ունեն 20 նախանշաններ, որոնք պարզապես չի կարելի անտեսել:
Երկարատև ջերմություն. Սա ջերմաստիճանի բարձրացում է 37,1-ից 38,0 °C միջակայքում: Նման թվերը չեն շեղվում և տևում են մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ: Գործընթացը պայմանավորված է չարորակ բջիջների կենսագործունեությամբ և ուռուցքի քայքայման ժամանակ արյան մեջ թունավոր նյութերի ներծծմամբ։ Կարող է նկատվել լյարդի կամ թոքերի քաղցկեղի դեպքում։
Մեջքի ցավեր: Եթե անդադար մեջքի ցավեր ունեք, հնարավոր է՝ դա լյարդի քաղցկեղի նախանշան լինի:
Ավշային հանգույցների այտուցներ- Ավշային հանգույցներն այտուցվում են, երբ հիվանդ ենք: Եթե նկատել եք, որ դրանք ձեզ մոտ հաճախակի են այտուցվում, անպայման դիմեք բժիշկի, հնարավոր է՝ ավշային համակարգի խնդիրներ ունեք:
Հոգնածություն- Հաճախակի հոգնածությունը կարող է նշան լինել, որ օրգանիզմում քաղցկեղածին բջիջներ կան:
Շարունակական հազ. Համառ հազը, որը կապված չէ վիրուսային հիվանդությունների, ալերգիայի կամ ասթմայի հետ, պետք է զգուշացնի ձեզ, քանի որ այն կարող է վահանաձև գեղձի, կոկորդի կամ թոքերի քաղցկեղի նախազգուշացում լինել:
Մարմնի քաշի կորուստ. Ընդհանուր ախտանիշ, որը զարգանում է մարմնում նյութափոխանակության խանգարումների, սպիտակուցների սինթեզի դանդաղեցման և դրանց քայքայման արագացման պատճառով։
Ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ. Փորկապություն, փորլուծություն, փքվածություն, փորկապություն, սրտխառնոցի մշտական զգացում