Ինչպես են Հայ Առաքելական եկեղեցում նշում Սուրբ Սարգսի տոնը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Ինչպես են Հայ Առաքելական եկեղեցում նշում Սուրբ Սարգսի տոնը․ ՖՈՏՈՇԱՐՔ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։

Սարգիսը ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: 

Ս․ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում՝ ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։

Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեղեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ: Այդ օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը:

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս այսօր եղել է Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ստորև ներկայացնում ենք նրա ֆիքսած կադրերը՝ եկեղեցուց։