Ո՞ւմ է հակացուցված պնդուկ ուտել

Ո՞ւմ է հակացուցված պնդուկ ուտել

Պնդուկը քաղցր եւ սննդարար մթերք է: Այն օգտագործվում է հրուշակեղենի եւ աղանդերի պատրաստման մեջ: 

Լայն տարածում ունի նաեւ պնդուկից ստացված յուղը, որը դրական է ազդում մաշկի որակի վրա, այն պաշտպանում է չորանալու վտանգից:

Այն դրական է ազդում նյարդային համակարգի վերականգնման եւ ամրացման համար, քանի որ պարունակում է Վիտամին B-ի կոմպլեքս, ինչի շնորհիվ էլ շատ օգտակար է փոքր երեխաների, նաեւ հղի կանանց համար: Վիտամին E-ի պարունակության շնորհիվ էլ այն ունի ճարպաքայքայիչ հատկություն, ինչն էլ օգտակար է մաշկի որակի եւ առողջության համար:

Իսկ այս մթերքում առկա Մագնեզիումն ու ֆոսֆորը իրենց հերթին կարեւոր բաղադրիչներն են ոսկրային նյութափոխանակության համար:

Հակացուցումներ

Ցանկալի է պնդուկն ուտել քիչ-քիչ, օրական 30-50գրամ, իսկ հիվանդությունների դեպքում խորհրդակցել բժշկի հետ։