Վրաստանի խորհրդարանը Սաակաշվիլիի օրոք վերացված «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը քրեական օրենսգիրք է վերադարձրել

Վրաստանի խորհրդարանը Միխելի Սաակաշվիլիի օրոք վերացված «Հայրենիքի դավաճանություն» հոդվածը քրեական օրենսգիրք է վերադարձրել։
Հոդվածը նախատեսում է պատիժ՝ Պաշտոնատար անձանց կողմից հակասահմանադրական միջազգային պայմանագրեր կնքելու, արտաքին անվտանգության ոտնձգության, պետական գաղտնիքների բացահայտման, լրտեսության, դիվերսիայի, դավադրության կամ ապստամբությամբ սահմանադրական կարգը տապալելու համար: