Մեր համակարգում հովանավորչություն չկա. Արփինե Սարգսյան

Կառավարության նիստից հետո MediaHub-ի լրագրողը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց ոստիկանության աշխատակիցների մասին, թե արդյո՞ք հիմա նրանք ձերբակալված են և ինչպիսի՞ն է իր գնահատականը։  

Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Քրեական վարույթի մասով ես չէ, որ պետք է գնահատական տամ, եթե կա խախտում, միանշանակ անկախ նրանից՝ ծառայողական, թե՞ քրեական պատասխանատվության հարց է, եթե հաստատվի, ապա աշխատակիցը միանշանակ պետք է պատասխանատվության ենթարկվի»։ 

Մեջբերեցինք, որ բարեփոխումների մասին իրենց իշխանությունն է անընդհատ թմբկահարում, բայց պարեկները տարբեր իրավախախտումներ են թույլ տալիս կամ հանցանք։ 

«Անկախ ստորաբաժանման անվանումից կամ դեպքից, եթե կա խնդիր, կա՛մ ծառայողական քննության առարկա է դառնում, կա՛մ քրեական վարույթի առարկա, այնպես որ անհո'գ եղեք»,- հավաստիացրեց փոխնախարարը։  

Սյունիքի մարզի պաշտոնյաների ձերբակալության մասով հարցին էլ Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Նախաքննություն իրականացնող մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն է, հարցերն իրենց ուղղե'ք։ Մեր համակարգում հովանավորչություն չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում