«Ուրարտուն» նոր կիսապաշտպան ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Խուրցիձեն հանդես է եկել ինչպես ռուսական «Արմավիր», Պերմի «Ամկար», Մոսկվայի «Արարատ», վրացական «Տորպեդո», այնպես էլ հայկական ակումբներում՝ մասնավորապես՝ «Ուլիսում», «Արարատում» և «Ալաշկերտում»։
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 101 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
Դավիթ Խուրցիձեն երևանյան թիմի կազմում հանդես կգա 27 համարի խաղաշապիկով։