Ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Toyota Camry-ն

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Toyota Camry-ն

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության էստակադայի տակ բախվել են 44-ամյա Վարդան Մանուչարյանի վարած Toyota Camry և 26-ամյա Գոռ Իսահակյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: