Ստամբուլ-Մինսկ ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել պայթած անվադողով և խաթարել օդանավակայանի աշխատանքը

Բելառուսական Belavia ավիաընկերության մարդատար ինքնաթիռը պայթած անվադողով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում և խափանել օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Aviatorschina Telegram ալիքը։
Հստակեցվում է, որ Boeing 737 Max 8-ը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, Ստամբուլ-Մինսկ չվերթ է իրականացրել։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի անվադողը պայթել է, դա պարզ է դարձել, երբ թուրքական օդանավակայանի թռիչքուղու վրա կաուչուկի կտորներ են հայտնաբերվել
Բելառուսում վայրէջք կատարելուց առաջ օդանավը 275 մետր բարձրության վրա անցել է թռիչքուղու վրայով, մի քանի շրջան կատարել պահման տարածքում, ապա վայրէջք կատարել։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել։
Անսարքության պատճառով ինքնաթիռը չի կարողացել ինքնուրույն շարժվել, ուստի այն քարշակվել է։ Այն պատճառով, որ Boeing-ը ժամանակավորապես փակել է թռիչքուղին, ռուսական ավիաընկերության չվերթը չի կարողացել թռիչք կատարել Մինսկից Մոսկվա, և մեկ այլ ինքնաթիռ ստիպված է եղել մեկնել Գոմելի այլընտրանքային օդանավակայան։
Ըստ աղբյուրի՝ Մինսկի ավիատերմինալը վերսկսել է բնականոն աշխատանքը միջադեպից մեկուկես ժամ անց։