Գերասիմ Վարդանյանը պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է ՔԿ (տեսանյութ)

Գերասիմ Վարդանյանը պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է ՔԿ (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ԱԺ պատգամավորների և փաստաբանների ուղեկցությամբ ներկայանում է Երևան քաղաքի ՔԿ։  

ՔԿ-ում նրան են մոտենում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ և հայտնում, որ որոշում կա Գերասիմ Վարդանյանի ձերբակալման մասին։ 

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձանագրել է, որ մոտեցած աշխատակիցներից բացի փողոցում նրան էին սպասում նաև ոստիկանության մեքենայի մեջ նստած դիմակավորված անձիք, որոնք տեսախցիկները տեսնելուն պես արագ հեռանում են փողոցից։

Այս պահին Գերասիմ Վարդանյանը փաստաբան Բենիկ Գալստյանի հետ մեկնում է ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժին։ 

Ազգային Ճակատ

Տեսանյութերն այստեղ