Հենրիկ Սահակյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել. ստացվել է դոպինգ-թեստի դրական պատասխան

Հենրիկ Սահակյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել. ստացվել է դոպինգ-թեստի դրական պատասխան

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պարզաբանում է՝ 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան:

«Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է խթանիչներ:

Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկ Սահակյանը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկ Սահակյանի անմեղության կանխավարկածը: Ցավոք, փաստերը մարզիկի օգտին չեն եղել»,- նշված է պարզաբանման մեջ: