Փարիզում կայացել է Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը (լուսանկարներ)

Փարիզում կայացել է Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը (լուսանկարներ)

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը, որին 184 երկրի ավելի քան 4000 մարզիկ է մասնակցել։

Ժամանակակից օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը տեղի է ունեցել մարզադաշտից դուրս՝ Փարիզի կենտրոնում։

Բացման արարողության մեկնարկին նախ վառվել է Պարալիմպիկ ջահը, որով տրվել է խաղերի մեկնարկը, ապա տեղի է նաև դրոշների շքերթը։

Հայաստանի դրոշակակիրը եղել է պարածանրորդ Գրետա Վարդանյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի դուրս կգա Սարգիս Ստեփանյանը. նրա մրցելույթը նախատեսված է օգոստոսի 30-ին: Հաջորդիվ՝ սեպտեմբերի 4-ին, մրցապայքարը կսկսի Սմբատ Կարապետյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ Գրետա Վարդանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Լուսանկարներն այստեղ