Իսրայելն ասում է, որ կպատասխանի Սիրիայի հարավում ոտք դնելու ցանկացած փորձի

Իսրայելը հարված կհասցնի ի պատասխան, Սիրիայի նոր կառավարական ուժերի կամ զինված խմբավորումների ցանկացած փորձի՝ հաստատվել Սիրիայի հարավում, երեքշաբթի երեկոյան ասել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Մենք թույլ չենք տա, որ հարավային Սիրիան վերածվի հարավային Լիբանանի։ Սիրիական ռեժիմի և ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած փորձ՝ ոտք դնելու Սիրիայի հարավի անվտանգության գոտում, կրակով կդիմավորվի», - նախարարի խոսքերն է մեջբերում գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կացը նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն այժմ հարվածներ են հասցնում հարավային Սիրիայի ապառազմականացմանը Իսրայելի նոր քաղաքականության շրջանակներում՝ Գոլանի բարձունքների բուֆերային գոտու սահմաններից մինչև Դամասկոս:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հարվածներ է հասցվել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին, այդ թվում՝ հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստավորման վայրերին:
Փետրվարի սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը թույլ չի տա Սիրիայի նոր կառավարության զինված ուժերը հայտնվել Դամասկոսից հարավ գտնվող տարածքում և պահանջել է Սիրիայի հարավի ամբողջական ապառազմականացում։ Վարչապետը նաև ասել է, որ Իսրայելը չի հանդուրժի սպառնալիքներ սիրիական Գոլանի բարձունքներում բնակվող դրուզների համայնքի դեմ: