Ես սարսափում եմ, երբ Փաշինյանը խաղաղություն բառն է օգտագործում․ Մամիջանյան

Այսօր ՀՀԿ երիտասարդական թևը լուռ ակցիա է իրականացնում։  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ակցիայի ժամանակ հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ հայկական Արցախի էջը փակված չի մեր համար։

«Ցավոք սրտի, ինչ Աննա Հակոբյանը ասում է, իրականություն է դառնում։ Սա իրենց հայրենիքը չի, որովհետև այդպես վերաբերվել սեփական հայրենիքին անհնար է։ Փաշինյանը այսուհետ ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Փաշինյանը այս հինգ տարվա ընթացքում երբ խաղաղությունից խոսել է, ցավ ու մահ է բերել։ Ես սարսափում եմ, երբ ինքը խաղաղություն բառը օգտագործում է»,- ասաց Մամիջանյանը։