Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ռումինացիներին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։
Հայաստանի հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։
Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր։