Ավտովթարից կյանքից զրկված վարորդը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հայրն էր․ մանրամասներ

Ավտովթարից կյանքից զրկված վարորդը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկված Վահե Ավետյանի հայրն էր․ մանրամասներ

Այսօր Երևանում ողբերգական վթարից մահացած «ՎԱԶ 2101»-ի վարորդն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է՝ Գառնիկ Ավետյանը:

Ի դեպ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրա մեքենային հարվածած Nissan Rogue-ի վարորդն եղել է կին, որը, ըստ լուրերի, անգամ զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից:

shamshyan.com-ը գրել է, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Վերջիններս վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել:Եվ ահա Երևանում ողբերգական վթարից մահացած ՎԱԶ 2101»-ի վարորդն Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է Գառնիկ Ավետյանը: Նշենք որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի: