Թրամփը խոսել է Պուտինի հետ հեռախոսազրույցի, Բայդենի և այլնի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում դրսևորել է հաստատակամություն և ուժ։ Այս մասին նա հայտարարել է «The Washington Examiner»-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ նա լրջորեն է վերաբերվում դա [Ուկրաինայում հակամարտությունը] դադարեցնելու հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփն ասել է, որ մարտի 18-ին Պուտինի հետ հեռախոսազրույցը միակը չի եղել վերջին շաբաթների ընթացքում։
Թրամփը նաև ասել է, որ Բայդենն ի վիճակի չի եղել Պուտինի հետ երկխոսության մեջ մտնել։