Հայաստանի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով. ե՞րբ են ելույթ ունենալու

Հայաստանի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով. ե՞րբ են ելույթ ունենալու

Հայաստանի հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով:

Օլիմպիական խաղերում հայ մարզիկների ժամանակացույցը`

Հուլիսի 27-ին` Էլմիրա Կարապետյան. հրաձգության որակավորման փուլ. հուլիսի 28-ին` եզրափակիչ:

Հուլիսի 27-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան. մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ:

Հուլիսի 27-ին` Վարսենիկ Մանուչարյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Հուլիսի 29-ին` Դավիթ Չալոյան. բռնցքամարտի որակավորման փուլի մեկնարկ:

Հուլիսի 30-ին` Արթուր Բարսեղյան. լողի որակավորման փուլ և եզրափակիչ:

Օգոստոսի 4-ին` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյանը. մարմնամարզության եզրափակիչներ:

Օգոստոսի 6-ին` Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 7-ին:

Օգոստոսի 7-ին` Երվանդ Մկրտչյան. աթլետիկայի 800 մետր վազքի որակավորում:

Օգոստոսի 7-ին` Սլավիկ Գալստյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 8-ին:

Օգոստոսի 8-ին` Արսեն Հարությունյան. ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտեր, եզրափակիչը` օգոստոսի 9-ին:

Օգոստոսի 9-ին` Անդրանիկ Կարապետյան. ծանրամարտի մրցաշար:

Օգոստոսի 10-ին` Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան. ծանրամարտի մրցաշարեր:

Օգոստոսի 10-ին` Վազգեն Թևանյան, ըմբշամարտի մեկնարկային գոտեմարտերը, եզրափակիչը` օգոստոսի 11-ին: