Երկրպագուին ծեծի ենթարկելու համար հրաժարվել են մեղադրանք առաջադրել Քանյե Ուեսթին

Երկրպագուին ծեծի ենթարկելու համար հրաժարվել են մեղադրանք առաջադրել Քանյե Ուեսթին

Ամերիկացի հիփ-հոփ արտիստ Քանյե Ուեսթին հրաժարվել են դատել Լոս Անջելեսում երկրպագուին ծեծի ենթարկելու համար։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ռեփերին մեղադրանք չի առաջադրվի, քանի որ քաղաքի դատախազությունն այս գործով բավարար ապացույցներ չի հավաքել։ Ուեսթի արարքը որակվել է որպես խուլիգանություն, նրան սպառնացել է մինչեւ վեց ամսվա ազատազրկում։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 13-ին Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող ակումբի մոտ։ Տղամարդը կատարողից ինքնագիր է խնդրել, իսկ նա ծեծել է նրան ու գետնին գցել։ Երաժիշտը, իբր, հարվածել է երկրպագուի գլխին եւ պարանոցին, որից հետո տուժածը պառկել է մայթի վրա։