Հայ կանայք ԵՄ դեսպանին նամակ ու Արցախի խորհրդանիշով թևնոց փոխանցեցին

Մի խումբ հայ կանայք քիչ առաջ նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ՝ ներկայացնելով շրջափակված Արցախում ապրող հայերի խնդիրները։

Նամակին կից նրանք Արցախի դրոշով թևնոց փոխանցեցին, որպեսզի ԵՄ դեսպանին հանձնվի  այն։

«Մենք այս ձևով փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին և օր առաջ բացել Արցախի կյանքի ճանապարհը, օր առաջ վերականգնել մեր հայրենակիցների իրավունքները»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Կանայք նշեցին, որ իրենց համերաշխությունն են հայտնում արցախցի կանանց, որոնք իրենց երեխաների կյանքի համար են հիմա պայքարում։

Մանրամասները՝ տեսանյութում։