Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը իրար նվիրված դաջվածքներ են արել

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը նշել են իրենց առաջին Վալենտինի օրը որպես ամուսնական զույգ և ի պատիվ դրա՝ նրանք զույգ դաջվածքներ են արել միմյանց սկզբնատառերով:
Նկարներով հայտնիները կիսվել են սոցցանցերում, որոնցում երեւում է իրենց նոր սիրային դաջվածքները։
Ջենիֆերը նաև կիսվել է իր և Բենի արխիվային լուսանկարով՝ 2021 թվականին Իտալիայում զբոսանավում հանգստանալիս: Երևում է, որ այն ժամանակ զույգը վերստեղծել է երգչուհի Ջեննիի
տեսահոլովակը, որտեղ նրանք խաղում էին 20 տարի առաջ սիրահարված զույգի դերը՝ նույնպես հանգստանալով զբոսանավում։
«Հավերժ նվիրված։ Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը, իմ սեր»,- մակագրել է Լոպեսը գրառումը՝ ցուցադրելով հավերժության նշանով դաջվածքը, որի վրա պատկերված են նրանց անունները։ Նա հավելել է հեշթեգեր՝ «պարտավորությունը սեքսուալ է», «սա մենք ենք այն ժամանակ» եւ «սա մենք հիմա ենք»: