Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման հարթակը՝ հակահայկական քարոզչության համար. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը  Twitter-ում անդրադարձել է Ալիևի հակահայկական ելույթներին.

«Ադրբեջանն օգտագործում է «Չմիավորման» շարժման և նրա նախագահության հարթակը՝ ագրեսիվ ու հակահայկական քարոզչության համար` խեղաթյուրելով պատճառները և Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես շարժման, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքները և միջազգային ատյանների որոշումները»,- գրել է ԱԳՆ խոսնակը: