Կյանքից հեռացել է «Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսփիրը

60 տարեկանում կյանքից հեռացել է «Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսփիրը
Մասնագետի ընտանիքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Քրեյգը «խաղաղ է մահացել տանը՝ շրջապատված իր ընտանիքով»:
Անցյալ տարի Շեքսպիրի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։
Շեքսփիրը Կլաուդիո Ռանիերիի օգնականն է եղել 2015/16 մրցաշրջանում, երբ «Լեսթերը» նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Հաջորդ մրցաշրջանում, երբ Ռանիերին հեռացվել էր, Շեքսպիրն ինքն է գլխավորել ակումբը։ Քրեյգի օրոք «աղվեսները» հայտնի հաղթանակն են տարել «Սևիլյայի» նկատմամբ ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Բացի «Լեսթերից» Քրեյգ Շեքսփիրը աշխատել է նաև «Վեսթ Բրոմվիչում», «Հալում», «Էվերթոնում», «Ուոթֆորդում», «Աստոն Վիլլայում», «Նորվիչում» և Անգլիայի հավաքականում։