Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները․ Ֆրենկ Փալոն

Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցինք խաղաղության համաձայնագրին հասնելու ուղիները․ Ֆրենկ Փալոն

Հրաշալի հանդիպում եմ ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Կոնգրեսի մի քանի գործընկերների հետ: Նման գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ 

«Քննարկեցինք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման և տևական, արդար խաղաղության համաձայնագրի հասնելու ուղիները: Ես հետամուտ կլինեմ մեր երկրների միջև բոլոր մակարդակներում ավելի մեծ համագործակցության»,- նշել է նա։