Ուկրաինան և ԱՄՆ-ը քննարկել են տարածքային զիջումները. այլ մանրամասներ

Ուկրաինան և ԱՄՆ-ը քննարկել են տարածքային զիջումները. այլ մանրամասներ

Վաշինգտոնը Կիեւի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Այլ առանցաքային կետեր Ռուբիոյից՝

Ուկրաինայի պատվիրակության հետ հանդիպման հիմնական մասը նվիրված է եղել այն բանին, թե ինչպիսին է լինելու բանակցային գործընթացը, այլ ոչ թե կոնկրետ պայմանները;

Ինչ վերաբերում է Կիևի անվտանգության երաշխիքներին, մենք ավելի շատ խոսում ենք զսպման մասին, դա պետք է քննարկվի;

ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում դիտարկել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը և սպասում է Մոսկվայի պատասխանին;

Եթե ​​Ռուսաստանը մերժի առաջարկվող 30-օրյա զինադադարը, դա մեզ շատ բան կասի;

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների և սառեցված ակտիվների հարցերը կքննարկվեն հետագա բանակցություններում։

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վոլցը, մյուս կողմից՝ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։