Խոշոր վթար, վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին. Shamshyan

Խոշոր վթար, վրացական համարանիշներով բեռնատարը բախվել է գազատար խողովակներին. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշներով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է: