«Փախուստ անձրևանոցից» օպերացիա. ի՞նչ գին ենք վճարելու

«Փախուստ անձրևանոցից» օպերացիա. ի՞նչ գին ենք վճարելու

Քաղաքական գործիչները, ինչպես հայտնի է, սիրում են սիմվոլիկա: Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ժամանակ սեղանին դրված ծաղիկների ընտրությունը կամ դրանց գույնը երբեք պատահական չեն լինում: 

Մի քանի տարի առաջ Փաշինյանը ՌԴ նախագահի պահած «անձրևանոցի» տակ նույնքան վստահ ու հաճույքով էր ժպտում, ինչպես երեկ Փարիզում Մակրոնի պահած անձրևանոցի տակ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը գտավ հերթական «անձրևանոցը», որի տակ պատրաստում է տեղավորել Հայաստանին: Եվ արդյո՞ք Ֆրանսիան կարող է լինել այն «անվտանգության անձրևանոցը», որն իսկապես կերաշխավորի մեր անվտանգությունը մի տարածաշրջանում, որտեղ Փաշինյանն այդքան ջանքեր է գործադրում ապահովել Ֆրանսիայի ներկայությունը:

Գուցե վաղն էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ, օրինակ, պայմանավորվել է ֆրանսիական առանձին կոնտինգենտի ներկայությանը ՀՀ սուվերեն տարածքում ու հատկապես սահմաններին, բայց ոչ թե քաղաքացիական առաքելության սոուսի տակ, այլ բառիս բուն իմաստով՝ զենքով ու տեխնիկայով: Փաշինյանից ամեն ինչ սպասելի է:

Նման սցենարի զարգացման դեպքում հասկանալի են հետևանքները. տարածաշրջանային առնվազն երկու հսկաները՝ Ռուսաստանն ու Իրանը կընդվզեն ՆԱՏՕ-ի ներկայությանը և ինչ հետևանքներ դա կունենա մեր թշվառ ու այս պահի դրությամբ փաստացի անտեր երկրի համար առանձնահատուկ ֆանտազիա պետք չէ հասկանալու համար: 

2020 թվականի արյունալի պատերազմից հետո Փաշինյանը հստակ առաջ է տանում այդ գիծը, ջանքեր է գործադրում իրականացնել «փախուստ անձրևանոցից» օպերացիան: Ի՞նչ գին կվճարի դրա դիմաց ՀՀ-ն ու հայ ժողովուրդը: Ցավոք, դժվար չէ կռահել...

Լիա Խոջոյան