Քեզ իմ Սիրտն եմ նվիրում միշտ, իմ ՍԵՐ․ Նազենի Հովհաննիսյան

Քեզ իմ Սիրտն եմ նվիրում միշտ, իմ ՍԵՐ․ Նազենի Հովհաննիսյան

Դերասան, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Սիրո տոնին.

«Իմ «ՎալենԾինը» իմ ԵՐևԱՆՆ Է, իմ հին ու նոր Սերն է, իմ նույնականացման քարտն է ), իմ անձնագիրն է ու ստորագրությունը, իմ երեխան է ու ամուսինը, իմ ապրածի իմաստն է ու իմ կորուստը... իմ Քաղաքամայրն է ու իմ Հոգին, առանց որի մարդը՝ ՄԱՐԴ չի դառնում: Երևանն էն Սերն է, որին կարոտում ես անգամ իր կողքին ու առանց որի լիարժեք չես լինում, ուր էլ, որ գնաս)) :

Քեզ մեծ ու հավատարիմ իմ Սիրտն եմ նվիրում միշտ իմ ՍԵՐ, Երևան:

Հ.Գ. Սեր տվեք Երևանին միշտ, որ Սերը ձեզ հետ գա»: