Փաշինյանական իշխանությունը Թուրքիային և Ադրբեջանին դարձրել է տարածաշրջանային որոշիչ գործոն. Հակոբյան

Փաշինյանական կառավարությունը հետևողականորեն Թուրքիային և Ադրբեջանին դարձրել է որոշիչ գործոններ տարածաշրջանում, ստեղծելով շատ խորքային խնդիրներ ռազմավարական դաշնակցի հետ և մենք դեմ չենք ու երբեք դեմ չենք լինելու Եվրոպական միության հետ համագործակցությանը։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նրա խոսքով` դելիմիտացիա և դեմարկացիա պետք է միանշանակ տեղի ունենա, բայց միայն այն ժամանակ, երբ ունենանք խնդիրների լուծման հասկանալի բանաձև․ «Դրանից հետո դու ամրագրում ես, թե որտեղով է գիծն անցնում։ Դելիմիտացիան և դեմարկացիան դրա մասին է, այն Ղարաբաղի ժողովրդի խնդիրը չի լուծելու, նույն հաջողությամբ, Հայաստանի Հանրապետության համար չի լուծելու այն խնդիրը, որ մենք ունենք ագրեսիվ թշնամի։ Դելիմիտացիան և դեմարկացիան ամբողջ փազլի մեջ վերջին ձևական ուղեծիրն է, որը պետք է խնդիրների լուծման արդյունքում, այսպես ասած, փաթեթավորի վերջնական համաձայնությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։