Ղազախստանի Ակտաու քաղաքում գազատար է վնասվել, խոշոր արտահոսք է սկսել (տեսանյութ)

Ղազախստանի Ակտաու քաղաքում գազատար է վնասվել, խոշոր արտահոսք է սկսել (տեսանյութ)

Ղազախստանի նավահանգստային Ակտաու քաղաքում գազատար է վնասվել, խոշոր արտահոսք է սկսել։

Ժամը 15:32-ին տեղեկություն է ստացվել քաղաքի թիվ 15 միկրոշրջանում գազատարի վթարի մասին։ Հրդեհները կանխելու նպատակով դեպքի վայրում աշխատում է ավելի քան 100 փրկարար, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Նախնական տեղեկություններով՝ գազատարը վնասվել է հողային աշխատանքների ժամանակ։

Տեսանյութն այստեղ