Բաքվի դատարանը Վագիֆ Խաչատրյանի հաջորդ դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 17-ին

Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Հակարի կամրջից ապօրինի առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատական նիստը։
Բաքվի դատարանը հաջորդ դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։