Հայկ Խանումյանը հեգնում է դիվանագետներին

Հայկ Խանումյանը հեգնում է դիվանագետներին

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը, որը պաշտոնից հեռացավ Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելուց հետո և հետագայում չէր թաքցնում, որ նեղսրտած է Արցախի իշխանություններից, հեգնական գրառում է կատարել Դիվանագետի օրվա առիթով:

«Շնորհավոր հայ դիվանագետի օրը։ Օր ու դադար չունենաք, ձեր սեղանները ծանրաբեռնված լինեն կենտրոնից եկող հանձնարարականներով, միտքը ճկուն, եռանդը անսպառ»,- գրել է նա: