Էլի ուզում եք տեղափոխեք հարցերը տղայական հարթությո՞ւն. Փաշինյանը՝ լրագրողին
Իմ որդու քրեական գործի ընթացքից բացարձակապես տեղյակ չեմ, միակ աղբյուրը, որից գիտեմ գործի մասին՝ իմ որդին է. MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը վերստին շեշտեց՝ բացառում է, որ Աշոտ Փաշինյանին կհորդորի հետ վերցնել ցուցմունքը, որով պայմանավորված մեկ ամսով կալանավորվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը:
«Էլի ուզում եք տեղափոխեք հարցերը տղայական հարթություն, ո՛չ, պետք է ամեն բան լինի իրավական դաշտում: Էդ մարդիկ չէի՞ն, որ մանկապարտեզ պայթեցնելու կամ գրավելու մասին էին խոսում: Իսկ եթե դա տեղի ունենա, բա չե՞ք ասի՝ պետությունը ինչ է մտածում»,-ասաց Փաշինյանը:
Հարցն ու պատասխանն ընթանում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, ով բողոք էր ներկայացրել իրավապահ մարմիններին՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով:
Փաշինյանը, հիշեցնելով այս իրադարձությունը, լրագրողից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հետ չեք վերցրել ձեր բողոքը.
«Դուք գնացել մտել էիք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում