Ադրբեջանի կառավարությունն է պատասխանատու ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար. Փաշինյան
Լաչինի միջանցքը փակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով, հետեւաբար Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում եւ էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի համար. MediaHub-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 13-ի նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը, այնուամենայնիվ, շարունակվում է եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով։ Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում